#հետապնդում #առողջապահություն #քաղաքական_իմպոտենտ
Առողջապահության ոլորտի վերնախավի քաղաքական իմպոտենցիան խորանում է: Այս եզրահանգմանը եկա այսօր, երբ տեղեկացա, որ ավագ եղբորս, ով մինչև փետրվարի 18-ը աշխատում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, «խիստ նկատողություն» են տվել այն պարագայում, երբ տարիներ շարունակ եղբայրս նույնիսկ արտաաշխատանքային ժամերին իր ընտանիքի և ընկերների հետ ազատ ժամանակն անցկացնելու փոխարեն եղել է հիվանդանոցում ու ախտորոշել է ամենաբարդ դեպքերը զանազան բուժառուների մոտ:
Առողջապահության ոլորտում նման քաղաքական հետապնդման դեպք դեռ չի եղել ոչ մի ղեկավարի ժամանակ:
Հ.Գ. «Տղերք», դրանով չեք կարողանալու լռեցնել ինձ: Ուղղակի ցուցադրում եք ձեր գիտելիքային մերկությունը և քննադատություն ընդունելու անկարողությունը, ինչը հավասարազոր է քաղաքական իմպոտենտ լինելուն: Համոզված եմ` պատասխան եք տալու: