Լսում էի Ռուսաստանի վարչապետի ելույթը Աստանայում: Լուրջ, հավասարակշռված, աշխարհի ապագան տեսնող մարդու տպավորություն թողեց, շատ անկաշկանդ ու ազատ խոսում էր աշխարհի թվայնացումից, զգացվում էր, որ տիրապետում է ոլորտին ու հասկանում է կարևորությունը: Ղեկավար ու պատասխանատվություն ունեցող մարդու որակների մեջ շատ կարևոր է վստահություն ներշնչելը, հավասարակշիռ ու տեսլականի պատկերացում ստեղծող խոսքը ու ոչ մի դեպքում ագրեսիան: Աշխարհը առաջ կգնա, կստեղծվեն նոր տեխնոլոգիաներ ու միություններ, իսկ մենք կմնանք անցյալի հերոսների հույսին, եթե մեր ղեկավարությունը կտրուկ չփոխի իր հռետորաբանությունը, «գունային» բաժանումներն ու իրականությանը կնայի ռեալ: Հայաստան պետք է մտնի փող, լինի շրջանառություն, գոնե 4-5 քաղաք բնական զարգացում ապրի, եթե չէ`15-20 տարի հետո կունենանք հպարտ, բայց միլիոնանոց երկիր: Ընտրությունը մերն է, լրջանալ ստիպելու իրավունքն էլ:
Հ.Գ երեկ համաճարակների տարածման մասին գիտնականի խոսք էի լսում` ասում է ուսումնասիրություններ կան, որ սթրես ապրող հասարակություններում կոլեկտիվ ու անհատական իմունիտետը խիստ նվազում է, մարդկկ դառնում են խիստ խոցելի հատկապես չարորակ ուռուցքների տարածման հանդեպ: Մեր հասարակությունը նյարդերի կծիկ է, տոն տվողը կա, օգտվողը կա: Ամեն բան փոխել է պետք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: