National Solar Observatory-ին հրապարակել է ամերիկացի աստղագետների կողմից արված Արեգակի մակերևույթի ամենամանրակրկիտ լուսանկարը: Լուսանկարն արվել է DKIST աստղադիտակի միջոցով: Դրանում երևում է եռացող պլազման, որով պատված է Արեգակի մակերեսը:

Գիտնականները նշում են, որ Արեգակի ակտիվությունը կարող է ազդել արբանյակային հաղորդակցության, GPS-ի աշխատանքի և Երկրի վրա էլեկտրաէներգիայի անջատումների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել