Նիկոլն առավոտ լուսով զարթնել, հիստերիկացել է Ֆեյսբուքում. հրապարակել է Հ1-ի երեկվա՝ կոնկրետ օրենք խախտող ռեպորտաժը, դեռ մի բան էլ գրել է, թե բա․ «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ», ինչն օրենքի է՛լ ավելի մեծ խախտում է։

Եթե երկրի դատախազությունը լիներ դատախազություն, այլ ոչ թե իշխանությունը զավթած, անհավասարակշիռ և անմակարդակ սույն անձի հլու-հնազանդ կամակատար, Նիկոլին ձերբակալության օրդերը ձեռքին՝ պիտի արդեն մտած լիներ ռևոլյուշն-ֆյուրերի կաբինետ։

Բնականաբար, Նիկոլի հետ զարթնել է նաև ֆեյքերի բանակը, որ գրառման տակ իրեն քննադատողներին հայհոյեն։

Նիկոլը չի կարողանում մարսել, որ արդեն 4 օր է՝ ժողովրդի մի զգալի մասը հրաժարվում է հավատալ իր կռուտիտներին և մուտիլովկեքին։ Նիկոլը չի կարողանում մարսել, որ Հայաստանում կա ինչ-որ մեկը, որ սահմանադրությունն ավելի բարձր է դասում, քան Փաշինյանների ընտանիքի քմահաճույքները։

Բայց ֆեյքերը Նիկոլին չեն փրկելու։ Ոչ էլ իր կողքը հավաքված լակոտ-լուկուտն են իրեն փրկելու։

Ամեն այսպիսի քայլով Նիկոլը մոտեցնում է իր դատվելու օրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել