Բոլորն էլ հիշում են երբեք չծիծաղող արքայադստեր մասին հեքիաթը, որին ծիծաղեցնելու համար գլխավոր հերոսը ամուսնացավ նրա հետ և ստացավ թագավորության կեսը։ Պարզվում է, որ նմանատիպ հնարավորություն են ունեցել նաև ամերիկացիները։ 20-րդ դարում նյույորքյան մասնավոր կրկեսներից մեկն անսովոր ատրակցիոն էր առաջարկում. անհրաժեշտ էր 1 րոպեի ընթացքում ծիծաղեցնել Սյուզեն Քելլիին, ինչի համար միջոցառման կազմակերպիչներն առատ պարգևատրում էին խոստանում։
Սյուզեն Քելլին, որի բեմական անունը Տխուր Սյու էր, երբեք չէր ծիծաղում։ Կրկեսի սեփականատերերը նրան ժպիտ պարգևելու համար խոստանում էին 30 հազար դոլար։ Կրկեսի մոտ հազարավոր մարդիկ էին հավաքվում, որպեսզի ծիծաղեցնեն նրան։
Բոլոր ներկաների շունչը կտրում էր ծիծաղից, սակայն Տխուր Սյուն շարունակում էր լուրջ մնալ։ Ամեն ինչ հասավ նրան, որ շատ կատակերգուների համար աղջկա ծիծաղը դարձավ պատվի հարց, և նրանք փորձում էին ծիծաղեցնել նրան անգամ անվճար։ Սակայն բոլոր փորձերն ապարդյուն էին։
Ոմանք վստահ էին, որ Տխուր Սյուի հետ ինչ-որ բան այն չէ, որ նա խուլ և համր է։ Սակայն նրա հետ ամեն ինչ կարգին էր, նա առանց որևէ խնդիր շփվում էր բոլորի հետ։
Սակայն այն մարդիկ, որոնք կրկեսի սեփականատերերին մեղադրում էին խաբեության մեջ, մասամբ ճիշտ էին, և իրականում Սյուն այդքան էլ սովորական աղջիկ չէր։ Ճիշտը բացահայտվեց այն ժամանակ, երբ շոուն դադարեց գոյություն ունենաուցլ։ Պարզվում է, որ Սյուզենը տառապում էր շատ հազվագյուտ հիվանդությամբ՝ Մեբիուսի սինդրոմ։ Այս հիվանդության ժամանակ դեմքի նյարդերը պարալիզացվում են, և միմիկան ամբողջովին անհետանում է։ Այս հիվանդության մասին հայտնի է եղել դեռևս 19-րդ դարում, սակայն հազվագյուտ լինելու պատճառով դրա մասին շատ քչերն էին լսել։
Ամերիկայի ամենալուրջ շոուի աստղը բազում կրկնօրինակողներ է ունեցել, սակայն նրանցից ոչ մեկը չի կարողացել հասնել նրա փառքին։