Tert.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սենեգալից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ամերիկյան F-35 կործանիչները կմատակարարվեն Թուրքիա, հակառակ դեպքում ԱՄՆ-ն ստիպված կլինի վերադարձնել Թուրքիայի կողմից կործանիչների համար վճարված գումարները: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը:

«ԱՄՆ-ը կա՛մ կմատակարարի մեզ ինքնաթիռները, կա՛մ կվերադարձնի գումարները: Իսկ եթե ո՛չ այս, ո՛չ այն  տարբերակը, ապա մենք ուրիշ տեղից կգնենք: Ինքներս կպատրաստենք»,-տեղեկացրել է Էրդողանը լրագրողներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել