Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Մանթաշյանը պնդում է, որ մարտի 1-ի բախումները եղել են նախապես հրահրված։ Այսօր նա և իր պաշտպանը դիմում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։

«Իմ դիմումն ու դրանում առկա փաստական հանգամանքները վերաբերում են ներկայումս հանրային խորհրդի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Ստյոպա Սաֆարյանին, որն ըստ վիկիլիքսյան հրապարակումների զբաղվել է խառնակչությամբ, ժողովրդի շրջանում հույզեր է հրահրել, ինչը հանգեցրել է ժողովրդի կողմից՝ ամբոխին հատուկ ձևով, ոստիկանության վրա հարձակումների»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մանթաշյանը։
Նա նշեց, որ նախկին պատգամավորներ ու նրանց հարող որոշ շրջանակներ ժողովրդի մեջ սուտ ու կեղծիք են տարածել, թե կան զոհեր, երբ նույնիսկ վիրավոր չկար։

«Այս պահին ուղղակի փակագծերը շատ չեմ ուզում բացել, բայց բոլոր փաստերը կցված են դիմումին և հույս ունենք, որ մեր արդարադատությունն այս անգամ ևս դեմքով կկանգնի դեպի օրենսդրությանը»,-ասաց Քոչարյանի աջակիցը։

Նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւն էլ շեշտեց, որ իրենց ներկայացրած հաղորդում այնքան կարեւոր տեղեկատվություն ունի, որ «Մարտի 1-ի» գործի վերանայման անհրաժեշտություն է առաջանալու. «Բացի վիկիլիքսի հրապարակումների ճշմարտացիությունն ապացուցելը, մենք ձեռք ենք բերել նաև այլ փաստական հանգամանքներ, որոնք հիմնավորում են մեր խոսքերի ճշմարտացիությունը։ Մենք այս ապացույցները փոխանցել ենք մասամբ, քանի որ վստահության մի փոքր խնդիր առաջացավ, սակայն այնքանով, որքանով անհրաժե՛տ է քրեական գործի հարուցման հարցը լուծելու համար, մենք դատախազությանը փոխանցել ենք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել