Հաշվի առնելով վերջերս ստացած տեղեկություններն այն մասին, որ քաղաքացիների սոցիալական ցանցերի էջեր ապօրինի մուտք գործելու հնարավորություն է եղել SMS ծանուցումով վավերականացման կոդը ստանալու միջոցով, ներկայացնում ենք, թե ինչպես անել Facebook-ում ու Google-ում երկփուլանի վավերականացման կոդը հավելվածով ստանալու համար։

Հիշեցում, թե ինչու պետք է միացնել երկփուլանի վավերականացումը (2 factor authentication)

Երբ այս ֆունկցիան միացնում եք, նույնիսկ գաղտնաբառը կոտրելուց հետո չեն կարողանա մուտք գործել ձեր էջ, քանի դեռ չեն հաստատել հեռախոսահամարին եկած կոդը կամ Ֆեյսբուքի կոդ գեներացնող համակարգով ստացված կոդը, որը նույնպես գտնվում է ձեր հեռախոսում աշխատող Ֆեյսբուքի հավելվածում։

Նշված միջոցներից բացի՝ կա նաև Google-ի վավերականացնող հավելվածը՝ Google Authenticator, որի միջոցով նույնպես հնարավոր է ստանալ վավերականացման կոդեր։

Facebook-ում միացնելու համար պետք է մտնել Two-Factor Authentication բաժին (https://www.facebook.com/security/2fac/setup/intro/) ու ընտրել Authentication App, այլ ոչ թե SMS:

Այնուհետև Playstore-ից Android-ի համար (shorturl.at/fwOX7) ու AppStore-ից iPhone-ի համար (shorturl.at/svyCW) ներբեռնել Authenticator հավելվածը։


Պետք է բացել այն ու սկանավորել Ֆեյսբուքի տված բարկոդը կամ մուտքագրել կոդը ձեռքով, որից հետո Authenticator հավելվածում կստանաք վեցանիշ կոդերը։ Հաստատեք առաջին անգամվա համար Ֆեյսբուքում ու այսուհետ կստանաք վավերացման կոդերը նշված հավելվածում։

Հարկ է նշել, որ եթե մոբայլ տարբերակով Ֆեյսբուքը բաց է լինում ու այլ տեղից ցանկանում եք մտնել ձեր էջ, վավերականացման կոդեր կարող եք ստանալ հենց Ֆեյսբուքի կոդ գեներացնող բաժնից ձեր հեռախոսի հավելվածում։ Կամ այլ բրաուզերից մուտք լինելու դեպքում հաստատելով Ֆեյսբուքի հավելվածին եկած ծանուցումը։

Google-ում հավելվածի, այլ ոչ թե SMS-ի միջոցով վավերցման կոդեր ստանալու համար պետք է մտնել 2-Step Verification էջ (shorturl.at/bdrKV), միացնել Authenticator հավելվածի համար ու նոր միայն անջատել SMS-ի կամ ձայնային հաղորդագրության միջոցով ստանալու հնարավորությունը։

Google-ը նույնպես հնարավորություն է տալիս մուտքերը հաստատել այն հեռախոսից, որի վրա բաց է այդ պահին ձեր հաշիվը։

Google-ը և Facebook-ը տրամադրում են նաև հավելյալ պահեստային կոդեր, այն դեպքերի համար, երբ հնարավորություն չեք ունենա Authenticator հավելվածի միջոցով ստանալ կոդերը։ Կամ հենց իրենց հավելվածենրին մուտք չեք ունենա հեռախոսը կորցնելու կամ հասանելություն չունենալու դեպքերում։

Այս կոդերը պետք է պահպանել անվտանգ, ցանկալի է ցանցից դուրս վայրում, օրինակ՝ թղթի վրա ու ապահով վայրում։ Կամ գաղնտաբառով պաշտպանված այլ վայրում։ Դրանք նախապես գեներացված վավերականցման կոդեր են, որոնք հասանելիություն են տալու ձեր հաշիվներին գաղտնաբառի մուտք անելուց հետո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել