ՀՀ քաղավիացիայի կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որտեղ անդրադարձել է երեկ՝ հունվարի 28-ին, Միլան-Երևան FR4456 չվերթի ընթացքում առաջացած խնդիրներին։

Հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է.

«Հարգելի քաղաքացիներ,

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իրազեկված է Ռայանէյր ավիաընկերության հունվարի 28-ի Միլան-Երևան FR4456 չվերթի ընթացքում առաջացած խնդիրների մասին՝ կապված որոշ ուղևորների չփոխադրման հետ: Միաժամանակ ՔԱԿ-ի կողմից վերոգրյալ խնդրի վերաբերյալ տեղեկացվել է Ռայանէյր ավիաընկերության ղեկավարությանը:
Ձեր իրավունքների մասին հստակ տեղեկություն կարող եք գտնել ԵՄ կանոնադրության փաստաթղթից՝ հատուկ ուշադրություն դարձնելով 1-9ը հոդվածներին: ԵՄ կանոնադրությանը կարող եք ծանոթանալ հետևյալ կայքից https://eur-lex.europa.eu/resource.html
Խնդիրների դեպքում կարող եք նաև դիմել “ՓԱՍԵՆՋԵՐ.ԷՅԵՄ” ՍՊԸ-ին /PASSENGER.AM/ ձեր իրավունքները պաշտպանելու համար:

Հարգանքով,
Քաղաքացիական ավիացիայի կոմիտե»։

Հիշեցնենք, որ երեկ Passenger.am-ը հայտնել էր՝ Միլան-Երևան FR4456 չվերթի մի քանի տասնյակ ուղևորներ մերժվել են ինքնաթիռ նստեցման/գրանցման հարցում. «Ինչպես հստակեցրեց մեր ներկայացուցիչը, սույն իրավիճակը տեղի է ունեցել չվերթի ոչ պատշաճ և վատ կազմակերպված լինելու պատճառով։ Տեղեկացնում ենք, որ ըստ ԵՄ 261/2004 կարգավորման այս պարագայում ևս ավիաընկերությունը պարտավոր էր 

▪️ Ուղևորներին տրամադրել այլընտրանքային թռիչք դեպի նախնական ամրագրված նշանակման կետ,
▪️ Հոգալ ուղևորների ըմպելիքի/սննդի (եթե հետաձգումը տևում ավելի քան 2 ժամ) և կացության (եթե հետաձգումը տևում է ավելի քան 5 գիշերային ժամ) հարցերը»,-հայտնում է Passenger.am-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել