1in.am-ը գրում է.
Լողավազանում լողացող մերկ կինը շեղել է Թեննեսի նահանգում առանձնատան բնակչի ուշադրությունը իր տան թալանից: Հունիսի վերջին տեղի ունեցած դեպքի մասին հայտնում է ABC-ն:
Գողությունը կատարվել է 54-ամյա Սթիվեն Ամարալի առանձնատնից:
Նա պատմել է, որ դեպքից որոշ ժամանակ առաջ իր տուն է այցելել մոտակայքում բնակվող մի զույգ, և կինը դիմել է իր լողավազանում լողալու խնդրանքով, ապա իր ընկերոջը խնդրել է գնալ ու իրեն ծխախոտ բերել: Վերջինս իրականում գնացել է հարևանի տուն:
Կինը Ամարալից հետաքրքրվել է՝ կարո՞ղ է արդյոք մերկ լողանալ, տղամարդը չի մերժել: Նա նստել է լողավազանի մոտ՝ մինչ կինը մոտ 20 րոպե լողացել է, ապա շնորհակալություն է հայտնել տանտիրոջն ու հեռացել:
Երբ տղամարդը տուն է վերադարձել, պարզել է, որ իր ատրճանակը, զարդերն ու դեղերը անհետացել են: Գողոնի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1200 դոլար: