Առաջին ժամադրությունը երբեմն նման է աշխատանքային հարցազրույցի: Ահա թե ինչերին է պետք ուշադրություն դարձնել առաջին ժամադրությանը:

Եթե ուշադիր նայեք, ակնհայտ է դառնում, որ առաջին ժամադրության և հարցազրույցի ժամանակ երկուսն էլ իրենց ներկայացնում են, որքան հնարավոր է, լավ:
Անպայման հարցրեք, թե աշխատանքային ի՞նչ փորձ ունի

Փորձառու գործատուն իրեն բնորոշ նրբանկատությամբ և մանրակրկտությամբ պարզում է նախորդ աշխատանքային փորձի մանրամասները, այնպես որ, դուք էլ պետք է ուսումնասիրեք նոր զրուցակցի նախորդ հարաբերությունները:

Ինչպես առաջին դեպքում, նրբությունը հաջողության բանալին է: Իհարկե, նրանք միանգամից չեն բացահայտելու կարիերայի ընթացքը: 

Բացահայտեք թույլ և ուժեղ կողմերը

Փորձառու հավաքագրողը գիտի, որ երբեմն ավելի կարևոր է իմանալ ոչ թե անձի ուժեղ, այլ թույլ կողմերը: Բացասական կողմը երբեմն ասում է շատ ավելին, քան դրականը: Ձեր խնդիրն է ձեր զրուցակցին ուշադիր հարցնել թերությունների մասին: Ի դեպ, այս պահին միանգամայն ընդունելի է պատմել ձեր փոքր թույլ կողմերի մասին:

Картинки по запросу boy and girl 1950

Պետք է հասկանալ կրթության մակարդակը

Եթե ունեք մեկից ավելի բարձրագույն կրթություն, և ձեր թեկնածուն ունի միայն դպրոցական վկայական, հավանական է, որ ձեզ համար դժվար կլինի: Իհարկե, սա այդքան էլ որոշիչ չափանիշ չէ, բայց, անխոս, կարևոր է: Եվ նկատի ունեցեք, որ կրթության հարցումները մեր ցուցակի ամենաապահով քննարկման կետերից են, այնպես որ, կարող եք ժամադրությունը սկսել հենց այդ հարցից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել