Aysor.am-ը գրում է.

Ես խնդիր եմ տեսնում իշխանության առաջին դեմքի բառապաշարի մեջ։ Եթե նրանք լեգիտիմ ուժ են, դա դեռ չի նշանակում, որ պետք է դառնան ամբարտավան՝ իրենց թույլ տալով ամենաթողություն, ԱԺ ճեպազրուցի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբացության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։

«Մեր իշխանությունը, կարծես, մնացել է հեղափոխություն-հակահեղափոխություն դիսկուրսի մեջ խցանցված և չի կարողանում առաջ գնալ։ Նորից փորձել քաղաքական երկխոսությունը տանել այս դաշտ, նշանակում է հակափաստարկներ չունենալ», - ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել