Ankakh.com-ը գրում է.
Ամերիկացի մասնագետները եզրակացրել են, որ կանայք իսկապես ունակ են սթրեսային իրավիճակներից դուրս գալ ու էմոցիանալ ցնցումների հետևանքներից գլուխ հանել, ավելի լավ, քան տղամարդիկ: Բուֆալոյի համալսարանի գիտնականները կարծում են, որ դա կատարվում է կանացի էսթրոգեն հորմոնի շնորհիվ, որն ունակ է գլխուղեղը պաշտպանելու սթրեսի բացասական հետևանքներից: Առնվազն, նման օրինաչափություն է դիտվում լաբորատորային առնետների էգերի մոտ: Արուների մոտ որպես սթրեսի հետևանք դիտվել է հիշողության և ուշադրության կենտրոնացման ժամանակավոր կորուստ, իսկ էգերի մոտ նման բացասական երևույթներ չեն եղել. նրանք քրոնիկ սթրեսի ազդեցության պարագայում ցուցադրել են դիմացկունություն: Ուսումնասիրության հեղինակները ենթադրում են, որ նման պաշտպանական մեխանիզմներ են գործի դրվում նաև կնոջ օրգանիզմում` էմոցիոնալ ցնցումների ժամանակ: