Շիրակի մարզի Շիրակ գյուղի տարածքում հունվարի 28-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել: Բախվել են Opel եւ Nissan X-Trail մակնիշների ավտոմեքենաները: Բախման հետեւանքով Opel մակնիշի մեքենայում հրդեհ է բռնկվել: Մեքենան ամբողջությամբ այրվել է: Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով 5 տուժած տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն:

Կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ այս պահին 2-ի վիճակը ծանր է՝ նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, մյուս 2-ը հետազոտությունների ավարտից հետո կտեղափոխվեն վնասվածքաբանական բաժանմունք:

Ներկայումս հետազոտվում է 5-րդ տուժածը: Տուժածների մասին հստակ տեղեկատվություն հնարավոր կլինի ունենալ ավելի ուշ: Դեպքի վայրում աշխատել է 1 մարտական հաշվարկ, նրանց հաջողվել է կանխել հնարավոր պայթյունը:

Դեպքի մանրամասները պարզում են ճանապարհային ոստիկանները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել