Tert.am-ը գրում է.

Բանակն այն վիճակում է, որ կարողանում իր առաջ դրված խնդիրները կատարել, բայց եթե որևէ մեկը գտնում է, որ կարելի է դրանով բավարարվել և նոր սպառազինություն ձեռք չբերել, սխալվում է, բանակն անընդհատ արդիականացման անհրաժեշտություն ունի, և անընդհատ նոր սպառազինության անհրաժեշտություն առաջանալու է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը:

Դիտարկմանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ասաց, որ 80-ականների զենքերի էջը փակված է, դա այդպե՞ս է, Մովսես Հակոբյանն ասաց. « Չեմ ուզում վարչապետի ասածները մեկնաբանել, 80-ականների զենքրեը եղել են, կան և դեռ երկար ժամանակ լինելու են մեր բանակում, օգտագործվելու են, որովհետև դրանք լավագույն զենքերից են»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել