Tert.am Life-ը գրում է.

Լիդուշիկը Միացյալ Նահանգներից վերջերս է վերադարձել։ Նրա խոսքով, սա իր 9-րդ ճանապարհորդությունն էր դեպի ԱՄՆ։ Երգչուհին Tert.am Life-ի հետ զրույցում խոսել է ԱՄՆ մեկնելու, այնտեղ չբնակվելու պատճառի ու ճանապարհորդելու մասին։

«Առաջին անգամ ԱՄՆ մեկնել եմ 2013 թվականին, որպեսզի 2014-ն այնտեղ դիմավորեմ և, բացի դա, այնտեղ պետք է տեղի ունենար արտերկրում իմ առաջին մենահամերգը։ Դրանից հետո կարծես ավանդույթ էր դարձել ու ես ամեն տարի մենահամերգով ներկայանալու առաջարկ էի ստանում։ Վերջին երեք տարին դադար եմ վերցրել, որպեսզի ծրագիրը թարմացնենք, նոր երգեր հավաքենք։  Առաջին այցից հետո ես շատ-շատ սիրեցի Լոս Անջելեսը և որոշեցինք, որ հնարավորինս հաճախ պետք է մեկնենք»,-ասաց երգչուհին։

Լիդուշիկը նշեց՝ հնարավորությունը թույլ է տալիս, որպեսզի իրենք հաճախ մեկնեն և իրենց հանգիստը կազմակերպեն ԱՄՆ-ում․ «Եթե մեր այցը գործնական բնույթի չի լինում, ապա այնտեղ ապրում ենք կնքահորս տանը։ Մեր շրջապատի մեծ մասն այնտեղ է ու մի տեսակ ձգում են մեզ։ ։ Շատ եմ կապվել այնտեղի հետ և հիմա ունեմ ընկերներ, որոնց հետ հենց Միացյալ նահանգներում ենք ծանոթացել։ Հայաստանի ընկերներիս մեծամասնությունն էլ, ճակատագրի, դեպքերի բերումով, հիմա ԱՄՆ-ում են բնակվում։ Բարեկամներս, ծանոթներս, հարազատերս այնտեղ շատ են ու մեկնելու առիթները՝ նույնպես»։

Երգչուհին, խոսելով ԱՄՆ-ում բնակվելու մասին, ասաց՝ ցանկություն չունեն․ «Քանի որ մենք գնալ-գալու հնարավորություն ունենք, Միացյալ Նահանգներում բնակություն հաստատելու ցանկություն չունենք։ Վիզան թույլ է տալիս մինչև վեց ամիս այնտեղ ապրել, նախընտրում ենք ուղղակի գնալ, տեսնել, վայելել, լիցքաթափվել ու հետ գալ։ Ես չեմ մտածում Հայաստանից հեռու ապրել, լքեր իմ երկիրը, որովհետև շատ եմ սիրում։ Եթե անկեղծ, ԱՄՆ-ից դժվար եմ վերադառնում, սակայն այնտեղ մշտական ապրելու ցանկություն չկա։ Ամեն անգամ, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարում, ես իջնում եմ, մարդկանց հետ  շփվում եմ, օդանավակայանի «Բարի գալուստ» գրառումն եմ տեսնում՝ ամեն ինչ փոխվում է։ Եղել են դեպքեր, որ մտածել ենք Հայաստանից գնալու մասին, սակայն, ինչպես տեսնքում եք, մենք ապրում ենք Հայաստանում, սիրում ենք մեր երկիրը։ Իսկ հայրիկս ընդհանրապես չի մտածում արտերկրում ապրելու մասին»։

Լիդուշիկը նշեց՝ ամեն անգա ԱՄՆ փորձում են հանգստի համար մեկնել, սակայն դեպքերն այնպես են զարգանում, որ ինքը անպայման ելույթներ է ունենում․ «Իհարկե ամեն անգամ մենք փորձումե նք այնտեղ հանգստի համար գնալ, ողջ ժամանակը տրամադրել միայն մեզ, զբոսանքներին, սակայն երբեք չի ստացվում։ Երբ իմանում են այնտեղ եմ, ինձ անպայման մի քանի միջոցառման հրավիրում են՝ երեխաների համար անակնկալներ, մանկական համերգներ, բանկետներ, ուղղակի ելույթներ։ Իրականում մեկնում ենք ընտանեկան հանգստի, որպեսզի այստեղի առօրյայից մի քիչ կտրվենք, վայելենք։ Ընտրում ենք ձմեռային շրջանը, որովհետև այս սեզոնին այնտեղ շատ հաճելի տաք եղանակ է։  Ամեն անգամ փորձում ենք հնարավորինս երկար մնալ, սակայն որքն էլ մնում ենք ինձ համար քիչ է։ Հետ գալուց անընդհատ մտածում եմ, որ կարող էի այստեղ էլ գնալ, մի քանի օր ավել մնալու դեպքում սա էլ կանեի։  Ամեն անգամ տարբեր օրերով ենք վերցնում, որպեսզի ես կարողանամ և՛ հանգստանալ, և՛  միջոցառումներին մասնակցել»։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել