Արձանագրվել են 2019-nCoV կորոնավիրուսային վարակի առաջին դեպքերը Չինաստան չայցելած մարդկանց մոտ։ Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Kyodo գործակալությանը։

Այսպիսով, Ճապոնիայում վիրուսը հայտնաբերվել է ավտոբուսի վարորդի մոտ, որը երբևէ չի եղել Չինաստանի Ուհան քաղաքում, որտեղ սկսվել է վարակի տարածումը: Հայտնի է նաև, որ հունվարի սկզբին տղամարդը տեղափոխել է Ուհանից չինացի զբոսաշրջիկների երկու խումբ:

Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Կացունոբու Կատոյի տվյալներով՝ այսպիսով, երկրում ներկայումս վեց վարակված անձ կա, որոնցից հինգը նախկինում եղել են Չինաստանում։

Բացի այդ՝ վարակի առաջին դեպքը, որը կապ չունի Չինաստան այցերի հետ, գրանցվել է Գերմանիայում։ Հրապարակման համաձայն՝ խոսքը Շտարնբերգ քաղաքի 33-ամյա բնակչի մասին է, որը, ամենայն հավանականությամբ, վարակվել է Չինաստանից ժամանած գործընկերոջից, ով մեկ շաբաթ առաջ էր եկել Գերմանիա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել