14:17

Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նարեկ Մալյանին բերման ենթարկելուն և նշել, որ առաջին իսկ կանչի դեպքում Մալյանը միշտ ներկայացել է իրավապահներին, և սա ուղղակի էժան շոու է։

«Դեռ գեթ մեկ դեպք չի եղել, որ Նարեկ Մալյանը առաջին կանչի դեպքում չներկայանար իրավապահներին: Նշանակում է այդ էժան շոուն ինչ-որ մեկին պետք էր: Այս պահին Հայաստանում չեմ, վերադառնալուն պես կանդրադառնամ հարցին ավելի մանրամասն»,- գրել է նա:

 
14:13

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Նարեկ Մալյանին տեղափոխել են Ոստիկանության «6-րդ վարչություն»։ «Նալբանդյան փողոց։ Գնում եմ՝ փորձեմ տեղում պարզեմ պատճառները»,– գրել է նա։

13:50

Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են բերման ենթարկում «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար, հասարակական գործիչ Նարեկ Մալյանը։

«Ռեպրեսիաների նոր փուլ: Դիմակավորված անձիք բռնի կերպով առևանգում են հայտնի հասարակական գործիչ Նարեկ Մալյանին»,- հրապարակված տեսանյութին կից գրել է Միհրան Հակոբյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել