Թաիլանդական ավիաուղիների աշխատակիցները գեր ուղևորուհիներին վտարել են ինքնաթիռի բիզնես դասից՝ հայտարարելով, որ նրանց չափերը չափազանց մեծ են սրահի նստատեղերից օգտվելու համար, հաղորդում է Independent-ը:

59-ամյա Հուհանա Իրիպան և նրա երկու դուստրերը Բանգկոկից Աուքլենդ էին թռչում քաշը նվազեցնելու վիրահատությունից հետո: Ուղևորուհիներն ի սկզբանե էկոնոմ դասի տոմսեր էին ձեռք բերել, բայց լիպոսակցիայից հետո որոշել էին օգտվել ավելի հարմարավետ թռչելու հնարավորությունից և լրացուցիչ 1328 ֆունտ էին վճարել բիզնես դասի տեղերի համար:

Ավիաընկերության աշխատակիցները Իրիպային և նրա դուստրերին գրանցման ժամանակ չափելուց հետո տեղեկացրել են, որ նրանք պետք է թռչեն էկոնոմ դասով և համապատասխպան դրամական փոխհատուցում են առաջարկել 225 ֆունտի չափով: «Մեզ նվաստացրին մյուս ուղևորների ներկայությամբ»,- դժգոհել է 59-ամյա Իրիպան:

Ի վերջո, նրանց ծախսերը փոխհատուցել է տուրիստական գործակալությունը, որի միջոցով նրանք պատվիրել էին թռիչքը:

Thai Airways-ի աշխատակիցները նշել են, որ անվտանգության կանոնների համաձայն, տվյալ ինքնաթիռով չեն կարող թռչել 142 սանտիմետրը գերազանցող գոտկատեղ ունեցող ուղևորները, քանի որ ամրագոտիներն այդքան երկար չեն: Բայց ավիատոմսերն ամրագրելու ժամանակ Իրիպային նախապես չեն զգուշացրել նման սահմանափակումների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել