Հոկտեմբերի 17-ին «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հարցում էր ուղարկել ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանին՝ պարզելու «Հրապարակ» (Հրապարակ օրաթերթ) օրաթերթի ԵՊՀ (Երևանի պետական համալսարան) առաքման չեղարկման պատճառը։ Մեր հարցմանն ի պատասխան՝ ուղարկվել է գրություն․ «Այն տեղեկությունը, որ «Հրապարակ» օրաթերթն այլևս չի պահվելու ԵՊՀ արխիվում, չի համապատասխանում իրականությանը։ Նպատակահարմարությունից ելնելով՝ 2020 թվականի հունվարից ԵՊՀ-ն բաժանորդագրությամբ այլևս չի ստանալու «Հրապարակ» օրաթերթը»։
«Մեդիա պաշտպանին» չի բավարարել տվյալ պատասխանը, և մենք երկրորդ հարցումն ենք ուղարկել՝ ճշտելու համար, թե որն է այն խնդիրը, որի պատճառով ԵՊՀ-ն նպատակահարմար չի համարում բաժանորդագրվել «Հրապարակ» օրաթերթին։ Հարցման միջոցով նաև ցանկացել ենք տեղեկանալ, թե արդյոք կա՞ն այլ տպագիր ԶԼՄ-ներ, որոնք ևս չպարզաբանված նպատակահարմարության պատճառով դուրս են մնացել բաժանորդագրությունից։ Ստորև կցում ենք հարցման պատասխանն ու երկրորդ հարցումը։