Ղազախստանը լուրջ խնդիրներ է ստեղծում Հայաստանից գնված մեքենաներն իրենց երկրում առանց մաքսազերծման շահագործելու հարցում: Չգիտեմ՝ ինչն է իրական պատճառը, բայց այս քայլով զգալիորեն կասեցվում է Հայաստանից մեքենաների արտահանման գործընթացը, իսկ մեր հազարավոր քաղաքացիներ ԱՄՆ-ի աճուրդներից հսկայական թվով մեքենաներ էին ներկրել Հայաստան: Սա կբերի մեքենաների ահռելի քանակության առկայություն, ինչն արդեն տեսանելի է նույնիսկ բակերում, այլևս կանգնելու տեղ չկա, մյուս կողմից էլ նյութական հսկայական վնաս են կրում ֆիզիկական անձինք: Պետությունը պետք է փորձի կարգավորել այս հարցը, իսկ դա Ղազախստանի դեպքում ավելի լավ կլինի շտկել ոչ պաշտոնական խողովակներով: Չգիտեմ՝ ունի՞ արդյոք Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պրակտիկ, անձական շփումներում դրսում վստահություն ներշնչող բավարար թվով թիմակիցներ, բայց այս հարցը լուծել է պետք, այլապես սպասեք բողոքի նոր ակցիաների:
Հ.Գ. Pրակտիկ հարցեր լուծելիս դրսում պետք է ունենալ վստահություն, ժողովրդավարություն, թավիշ և նման այլ եզրույթները գործին օգուտ չեն տա, կարևորը շահերն են, ավելի ճիշտ՝ դրանց խելամիտ համադրումը: