Կոլորադոն ԱՄՆ 14 նահանգներից մեկն է, որտեղ թույլատրվում է բժշկական նպատակներով մարիխուանա օգտագործել, այդ իսկ պատճառով այնտեղ գործում են բազմաթիվ գործարաններ, որոնք զբաղվում են դրա աճեցմամբ և իրացմամբ։
Ջո Դի Ֆաբիոն դեղատուն է հիմնել, որն առաջարկում է «լավագույն ապրանքը քաղաքում լավագույն գնով»։ Նրա գլխավոր հաճախորդները Կոլորադո Սպրինգս քաղաքի ապահովված բնակիչներն են։

Կոլորադոյում 2000 թ. անցկացված հանրահավաքի արդյունքում որոշվեց «տանջող հիվանդություններով» տառապող մարդկանց թույլատրել օրինական կերպով մարիխուանա օգտագործել։ Ի սկզբանե հիվանդը, ում բժիշկը նրան մարիխուանա էր նշանակել, կարող էր համաձայնություն ձեռք բերել հարևանի կամ ընկերոջ հետ, որպեսզի վերջինս իր համար մինչև 6 թուփ կանեփ աճեցնի։ Յուրաքանչյուր թփից կարող էր օգտվել առավելագույնը 5 հիվանդ։ Սակայն 2007թ. մարիխուանայի սիրահարների խումբը դատի տվեց նահանգի առողջապահական համակարգին, և պետական դատարանը 5 հիվանդների համար նախատեսված սահմանափակումը հակասահմանադրական ճանաչեց։ Հետագա 2 տարիներին նահանգում ավելի քան հազար դեղատներ բացվեցին, որոնք սպասարկում էին շուրջ 100,000 բնակչի, որոնք հանկարծակիորեն հայտնաբերում էին, որ բուժական խոտի կարիք ունեն։

Նման դեղատներից մեկում՝ Nancy B’s Edible Medicine-ում, այցելուները կարող են ձեռք բերել կեքսեր, բրնձե, նշի թխվածքաբլիթներ՝ «ուրախ» միջուկով։
Դեղատան սեփականատիրուհին՝ 35-ամյա Ջենելիզ Ռոբինսոնը, իր փոքրիկ բիզնեսն է հիմնել Դենվերա քաղաքի Պարկ-Ուեսթ շրջանում։ «Ինձ միշտ դուրս է եկել պատրաստելը, ինչպես նաև մարիխուանան։ Ես ուրախ եմ, որ մարդկանց համար օգտակար բան եմ անում»,- ասում է նա։ Գործարանում երկու աշխատող կա, սակայն Ջենելիզը նախատեսում է երրորդին աշխատանքի վերցնել։

2000 թ. օրենքը, որը ճամփա էր բացում մարիխուանայի՝ բժշկական նպատակներով օգտագործման համար, նշում էր, որ մարիխուանան կարելի է նշանակել «տանջող հիվանդություններով» տառապող մարդկանց, ինչպիսիք են ՁԻԱՀ-ը, քաղցկեղը, սկլերոզը և այլն։
Էնդի Կուկսթոնը կնոջ՝ Դենվերում գտնվող Cannabis Medical Technology դեղատան սեփականատիրուհու հետ աճեցնում և իրացնում է մարիխուանայի ավելի քան 20 տեսակ։ Նրանց դեղատանը հնարավոր է նաև գտնել մարիխունայի միջուկով տարատեսակ քաղցրավենիք, խորհրդատվություն ստանալ բույսի առնչությամբ, մերսման սեանսների այցելել։




