Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի տարիներին ծովակալ Կոլչակը մի հրաման էր արձակել, որում ասվում էր՝ մի՛ սպանեք կառապաններին, արտիստներին և պոռնիկներին, որովհետև նրանք ծառայում են ցանկացած իշխանության։
Այս խոսքերը շուրջ հարյուր տարի անց էլ չեն կորցնում իրենց ակտուալությունը նույնիսկ Հայաստանում։ Զուտ տեխնոլոգիաների զարգացման արդյունքում կառապաններին փոխարինել են տաքսիստները, իսկ պոռնիկներն ու արտիստները, մեծ հաշվով, մնացել են նույնը։
Պոռնիկների մասով միանշանակություն չկա, որովհետև «Իմ քայլը» դաշինքի քիչ անդամներ են հետաքրքրվում դրանց ծառայություններից (համենայն դեպս, իգական սեռի պոռնիկների)։ Մյուս կողմից էլ՝ զարմանալի զուգադիպությամբ բոլոր տրանսվեստիտ պոռնիկներն այս իշխանությունների մոլի աջակիցներ են։
Տաքսիստների մասով էլ էական նահանջ կա, հատկապես բալային համակարգ ներդնելուց հետո։ Բացի դրանից՝ այս երկու տարում իմքայլականներն այնպիսի մասսայականությամբ անցան պադավատների, որ տաքսիստների ծառայության կարիք էլ չունեն։
Իսկ այ արտիստները մնում են անդավաճան։ Գիսանե Պալյանն էլ դա ապացուցում է։ Ու պետք չէ զարմանալ ու տարակուսել, թե այդ ինչպես ստացվեց, որ երբ ողջ Ֆեյսբուքը ծաղրում ու քննադատում էր Նիկոլին «գրչային հուժկու հակահարվածի» համար, Գիսանեն տեսավ այդ ամենում շողոքորթության փաստ։ Ի՞նչ փաստ, Գիսանե ջան։ Նիկոլի հավաստիացումից բացի՝ ուրիշ ի՞նչ փաստ կար։ Բլոգերներն անգամ ճարեցին այդ չարաբաստիկ գրիչի տալու տեսանյութը, որտեղ պարզ երևում էր, որ Նիկոլն իր գրիչը գետնին էր գցել ու չէր կարողանում վերցնել, իսկ Թովմասյանը, դա տեսնելով, ուղղակի տվեց իրենը։ Որտե՞ղ էր այդ շողոքորթության փաստը, Գիսանե ջան։
Թերևս շողոքորթության միակ անհերքելի դրվագն ու փաստը, Գիսանե ջան, քո գրած այս ստատուսն է, որտեղ դու շողոքորթում ես այս իշխանություններին։ Շատ մի տխրիր, այնպես չէ, որ դու միակն ես։ Ծովակալ Կոլչակի բանաձևի ճշմարտությունը քեզնից առաջ էլի ապացուցողներ են եղել՝ Միքայել Պողոսյան, Թաթա, Սոնա Շահգելդյան և այլն, և այլն։ Պարզապես դու հաջողացրիր քստմնելի շողոքորթությունդ անել հենց այն ժամանակամիջոցում, երբ Նիկոլի պոպուլյարությունն ավելի ցածր էր, քան երբևէ։ Սակայն դա էլ է տեղավորվում կոլչակյան բանաձևի տրամաբանության մեջ, որովհետև արդի Հայաստանում պոռնիկները, տաքսիստներն ու Գիսանե Պալյանները ծառայում են ցանկացած իշխանությունների՝ անկախ նրանից, թե ում ձեռքում են գտնվում այդ իշխանությունները և որքանով են պոպուլյար այդ պահին։