Operativ.am-ը գրում է․

Դուբայում եգիպտացին կողոպտել է տղամարդուն եւ ստիպել նրան մերկանալ, որպեսզի վերջինս չկարողանա հետապնդել հանցագործին, հաղորդում է Gulf News-ը:

21-ամյա եգիպտացին մեղադրվում է երկու բջջային հեռախոս գողանալու եւ տուժածին ստիպողաբար մերկացնելու մեջ:
2019 թվականի դեկտեմբերին Դուբայի ոստիկանություն ահազանգ էր ստացվել Ալ Մուրաքաբաթ շրջանում ռեստորանի հարեւանությամբ կողոպուտի մասին: Դեպքի վայր ժամանած ոստիկանը հայտնաբերել էր միայն ներքնաշորով տղամարդուն: Պարզվել է, որ հանցագործը, սպառնալով դանակով, գողացել է երկու բջջային հեռախոս, 100 դիրհամ եւ ստիպել նրան մերկանալ:

Տուժածը նկարագրել է հանցագործին, որը ձերբակալվել է երկու շաբաթ անց եւ հարցաքննության ժամանակ խոստովանել հանցանքը:

«Մեղադրյալը խոստովանել է, որ տեսել է՝ ինչպես է տուժածը դուրս եկել առեւտրի կենտրոնից, եւ հետեւել նրան նախքան հարձակվելը»,-ասել է ոստիկանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել