Մենք չենք կարող կանխել ծերացումը, բայց կարող ենք գոնե մի քիչ դանդաղեցնել այն:

Երիտասարդության աղբյուրի գաղտնիքը թաքնված է մելատոնին հորմոնի մեջ, որը մեզնից յուրաքանչյուրի մեջ կա: Տարիների ընթացքում վնասակար սովորությունների և օրգանիզմիդ վրա քայքայիչ ազդեցությունների պատճառով դրա քանակը նվազում է, ինչը հանգեցնում է ծերացման:

Գիտնականները պնդում են, որ մելատոնինը կարող է մարդկության կյանքը երկարացնել 10-15 տարով:

Մելատոնինը մարդու օրական ռիթմի կարգավորողն է: Բոլոր մարդկանց դեպքում մելատոնինն ակտիվորեն վերականգնվում է գիշերային քնի ժամանակ նույն ժամանակ՝ ժամը 23-ից գիշերվա 3-ին:

Ծերացման գործընթացը սկսվում է 25 տարեկանից հետո, ուղեկցվում է շատ հիվանդություններով: Պատճառը մելատոնինի պակասն է:

Ինչպես լավացնել մելատոնինի արտադրությունը

1. Գեղեցկուհի դերասանուհի Սոֆի Լորենը սիրում է կրկնել, որ գեղեցկության գլխավոր գաղտնիքը առողջ քունն է. նա քնելու պառկում է երեկոյան 9-ից ոչ ուշ և արթնանում է առավոտյան 6-ին:

Նրա խորհուրդը գիտական հիմնավորում ունի. մելատոնինի մակարդակը բարձրանում է 21.00-2.00-ին, անկում է ապրում մինչև առավոտյան 9-ը:

Պարզ ասած՝ որքան վաղ ես պառկում քնելու, այնքան գեղեցկանում և երիտասարդանում ես, քանի որ խորը քնի փուլում մելատոնինի հաշվին բջջային մակարդակում նորանում են օրգանիզմի բոլոր ռեսուրսները:

2. Կեր մելատոնինի բարձր պարունակությամբ սնունդ: Այդ մթերքներից են՝ կաթը, ծովամթերքները, հավի միսը, ձուկը, լյարդը, ձուն, կաթնաշոռը, վարսակը, խորոված կարտոֆիլը, բանջարեղենը, գետնանուշը, նուշը, դդմի սերմերը, խուրման, բանանը:

3. Երեկոյան աշխատիր խուսափել հարաբերություններ պարզելուց: Նյարդային համակարգը պետք է հավասարակշռված և հանգիստ վիճակում լինի: Ցանկացած սթրես կանգնեցնում է այդ հորմոնի արտադրությունը:

4. Քնելուց առաջ մի խմիր թունդ սև թեյ կամ սուրճ: Դրանք օրգանիզմին խանգարում են մելատոնին արտադրել: Նույն ազդեցությունն ունեն որոշ դեղեր:

Լավագույն ըմպելիքը կլինի 1 բաժակ կաթը մեղրով, որևէ կաթնաթթվային մթերք կամ հանգստացնող խոտաբույսերով թեյը:

5. Մի մոռացիր քնի հիգիենայի մասին: Տարածքը լավ օդափոխիր: Քնելուց առաջ սոցցանցերում լուրեր մի կարդա:

6. Մելատոնինը կարելի է օգտագործել որպես դեղ, այն արտադրվում է սինթետիկ ճանապարհով հաբերի և պատիճների տեսքով: Սակայն ոչ մի ինքնաբուժում: Բժշկի դիմեք:

7. Մելատոնինի արտադրությունը մի քանի անգամ մեծանում է մեկ ժամ սպորտով զբաղվելուց հետո: Պարբերական և չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածություն է պետք:

8. Աշխատիր խուսափել ալկոհոլից, յուղոտ սննդից, թող ծխելը:

Այս հորմոնի առկայությունն անհրաժեշտ քանակությամբ նպաստում է ծերացման դանդաղեցմանը, իմունային համակարգի ուժեղացմանը, արյան ճնշման կարգավորմանը, օգնում է մոբիլիզացնել օրգանիզմի պաշտպանական ռեսուրսները և կանխել քրոնիկական հիվանդությունների առաջացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել