Օրն ամփոփելով պիտի առանձնացնեմ հատկապես Արթուր Վանեցյանին:

Այս ամբողջ տրագիկ կոմեդիայի պատմությանը զուգահեռ գեներալ Վանեցյանի հորդորը միակ ողջամիտ ու պետականամետ առաջարկն էր:

Ի՞նչ է առաջարկում պարոն Վանեցյանը.
Ժողովուրդն առաջադրել է, ընտրվել է, բայց հիմա այդ մարդն իրեն չի արդարացնում: Վանեցյանն առաջարկում է, որ նույն ժողովրդն իր վստահությունը վայելող ուժից մի ուրիշ թեկնածու առաջադրի:

Մի դերասան պատգամավոր կար, որ պնդում էր, թե 100.000 մարդ սխալ ընտրություն է արել: Նորմալ է, հնարավոր է, որ շատ ավելի շատ մարդ էլ ուրիշ սխալ ընտրություն է կատարել, Փաշինյանին է վարչապետ նշանակել: Ժողովուրդը միշտ կարող է շտկել իր սխալը:

Բայց արագացրեք, որ այդ հնարավորությունն էլ ձեռքներիցդ բաց չթողնեք:

Կարծում եմ ՔՊ կուսակցությունում և ԻՔ խմբակցությունում կկարողանան վարչապետի պաշտոնին արժանի թեկնածու գտնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել