Վանեցյանը մեկնարկը տվեց

Վանեցյանն, ազգային անվտանգության նկատառումներից ելնելով կարծում է , որ իրենցքայլական պատգամավորները պետք է պաշտոնանկ անեն Նիկոլին և նոր թեկնածու առաջադրեն: Մտածել , որ իշխող խմբակցության պատգամավորները միասնաբար կգնան այդպիսի քայլի ` միամտություն կլինի, բայց իրականությունից չկտրված և Նիկոլի ոչ ադեկվադ քայլերից ու հոգեկան անհավասարակշիռ պահվածքից հետևություններ արած պատգամավորներ կան: Այս պահին կլքեն այդ պատգամավորները իշխող խմբակցության շարքերը, թե ` ոչ դժվար է ասել, բայց որ լքելու են` անկասկած է, ինչից հետո խմբակցությունը կբաժանվի մի քանի մասի` ընդ որում սորոսականները կլինեն մի թև: Երեկվա ասուլիսն ու այսօրվա գրիչի պատմությունը առավել ակնհայտ դարձրեցին Նիկոլի ` իրավիճակին չտիրապետելը և ցայտնոտային, վախվորած վիճակը, ինչը այդքան ցանկանում է թաքցնել վարչապետը, բայց չի կարողանում: Այս կոնտեքստում հետաքրքիր էր, որ Նիկոլն իր ասուլիսին ամեն կերպ խուսափում էր անդրադառնալ Վանեցյանին, ինչը թաքցնելու համար հղում արեց հայտնի սկետչին: Ի տարբերություն Նիկոլի` Վանեցյանը չվախեցավ և անուղղակիորեն ազդարարեց պայքարի նոր փուլի մեկնարկի մասին, որն անկասկած ավարտվելու է Նիկոլի պաշտոնանկությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել