Ամերիկյան Փենսիլվանիա նահանգում աղջիկը պատահաբար դպրոց է բերել մոր սեքս-խաղալիքը։ Այս մասին հաղորդում է Daily Mail պարբերականը։
Հնգամյա Մայլա Էյզենհաուերը մոր անձնական իրերի մեջ օղակի տեսքով վիբրատոր է գտել և դպրոց է բերել։ Ողջ օրը աղջիկը սեքս-խաղալիքը ձեռքին է պահել, իսկ տուն գնալու ճանապարհին այն իր ընկերուհուն է նվիրել։ Շուտով աղջկա 26-ամյա մայրը՝ Կալա Մանիլին երեխայի դպրոցական ընկերուհու ծնողներից հաղորդագրություն է ստացել և տեղեկացել է կատարվածի մասին։
«Ես չգիտեի ինչ անել։ Կյանքում երբեք այսքան չէի ամաչել։ Ես մոտ տասը րոպե նայում էի հեռախոսի էկրանին և մտածում էի, թե ինչ պատասխանեմ։ Ես խոսքեր չունեի»,- խոստովանել է Մանիլին։ Ամերիկուհին ներողություն է խնդրել և վստահեցրել է, որ վիբրատորը բացարձակ նոր է եղել։
Այնուհետև նա հանգստացել է և ծիծաղել անհեթեթ միջադեպի վրա։ «Ես ուրախ եմ, որ նրա ընկերուհու մայրը այս ամենին ըմբռնումով վերաբերեց և սկանդալ չսարքեց»,- ընդգծել է նա։