Չինական Ուհան քաղաքում մահացել է 62-ամյա օտոլարինգոլոգ Լյան Ուդունը, որը զբաղվում է նոր տիպի կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ։ Այս մասին հաղորդում է Paper-ը։

Ինչպես ենթադրվում է, տղամարդը վարակվել է իր հիվանդներից անցյալ շաբաթ, մոտավորապես հունվարի 16-ին։ Դրանից հետո նրա վիճակը գնալով վատացել է։ Երկու օր անց, հունվարի 18-ին, նրան տեղափոխել են «Ցզինինտան» հիվանդանոց։ Չնայած բժիշկների բոլոր ջանքերին, նա մահացել է հունվարի 25-ի առավոտյան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել