Պակիստանի այս բնակչուհին ամուսնացել է 12 տարեկանում, երբ նրա ամուսինը 60 տարեկան էր: 5 տարի անց Գյուլ Մինան հանդիպեց կյանքի իրական սիրուն և նրա հետ փախչեց Աֆղանստան: Սակայն, պարզվեց, որ իրեն ու եղբորը հետևում էր սեփական եղբայրը, որն էլ կացինով հարձակվեց զույգի վրա: Արդյունքում տղան մահացավ արնահոսության հետևանքով : Իսկ Գյուլին հաջողվեց ողջ մնալ:

Դժբախտ ամուսնություն

12 տարեկանում Գյուլ Մինան ամուսնացավ տարեց տղամարդու հետ : Նա այլևս չկարողացավ դպրոց հաճախել : Ամուսինը պարբերաբար ծեծի էր ենթարկում երիտասարդ կողակցին՝ հաշվի չառնելով Գյուլիի անհամար խնդրանքները դա չանելու մասին : Աղջկա ծնողները մշտապես արդարացնում էին փեսային և հրաժարվում էին օգնել դստերը : Գյուլի հայրն ու մայրը ասում էին, որ նա ամբողջապես պատկանում է իր ամուսնուն և պարտավոր է ենթարկվել նրան :

Երիտասարդ աղջիկը մի քանի անգամ փորձել է ինքն իրեն թունավորել, քանի որ այլևս ի վիճակի չէր դիմակայելու ամուսնու ծաղրուծանակին ու բռնություններին :

Փախուստ

17 տարեկանում Գյուլը սիրահարվեց Աֆղանստանի մի տղայի : Մի անգամ զույգը որոշեց փախչել երկրից, չնայած որ աղջիկը գիտեր, որ նման խիզախ քայյլը կարող է մահ արժենալ : Մի քանի օր անց փախուստի դիմաց աջկա գտավ եղբայրը : վերջինս կացինով ներխուժեց Գյուլի սիրեցյալի տուն և փորձեց սպանել քրոջն ու նրա սիրած տղային :

Երիտասարդին եղբայրը կյանքից զրկեց մի քանի րոպեում : Գյուլը կացնի 15 հարված ստացավ, և եղբայրը կարծեց, թե նա մահացել է, այդ իսկ պատճառով արագ հեռացավ : Սակայն գրեթե արյունաքամ եղած աղջիկը կարողացավ ապրել՝ շնորհիվ Նանգարհարի շրջանային բժշկական կենտրոնի վիրաբույժների : Պակիստանի իշխանություններն ու ընտանիքը հրաժարվեցին Գյուլից, քանի որ նրա՝ ամուսնու տնից փախուստը համարեցին ծանրագույն մեղք :

Բժիշկներն իրենք վճարեցին բժշկական ծառայությունների գումարը աղջկա փոխարեն : Երկու ամիս անց աղջիկը հայտնվեց Քաբուլի կանանց տանը : Դրան նպաստեց ամերիկա-աֆղանական «Աֆղանստանի կանայք» բարեգործական ֆոնդը : Գյուլը բռնեց ապաքինման ճամփան, սակայն նրա հոգեկան վիճակը միշտ մնաց ծանր :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել