1in.am-ը գրում է.
Միջազգային տիեզերակայանում աշխատող տիեզերագնաց Քերեն Նիբերգը ներկայացրել է տեսանյութ այն մասին, թե ինչպես են տիեզերակայանում զբաղվում մազերի խնամքով:
Նա տեսախցիկի առջև ցուցադրում է մազերը լվանալու գործընթացը: Նա մազերը խոնավեցնում է ջրի ցողաշիթի օգնությամբ, որից հետո մազերին շամպուն է քսում ու սանրում դեպի վեր:
Նիբերգը մազերը «լվանում» է կանգնած վիճակում: Որքան էլ զարմանալի է, սակայն նա մաքրում է մազերն ու գլխամաշկը սրբիչի օգնությամբ, հոսող ջուր այնտեղ պարզապես չկա:Նա մազերը չի չորացնում, դրանք ինքնուրույն կչորանան: Մազերի խոնավությունը կանցնի մթնոլորտ ու կֆիլտրվի՝ դառնալով խմելու ջուր:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_198141.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել