Բավարական սպառողական կենտրոնի դիետոլոգ Դանիելա Կրելն ասել է, թե որ օգտակար մթերքների չարաշահումը կվնասի օրգանիզմը:
Օրինակ պահածոներում պարունակվում է լիկոպին հակաօքսիդանտը, որն ուժեղացնում է իմունային համակարգը եւ փոքրացնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը, սակայն մետաղական տուփը կարող է վտանգավոր լինել: Նրա խոսքերով, որոշ դեպքերում մետաղական տուփերի ներքին շերտում կա բիսֆենոլ A, որն ընկնելով սննդի մեջ օրգանիզմում կարող է հորմոնալ խախտումներ առաջացնել: Կրելը խորհուրդ է տալիս նախապատվությունը տալ ապակե տարաներով պահածոներին:
Ձկան պահածոներում օգտակար նյութերից բացի՝ կարող է սնդիկ պարունակվել, իսկ շատ ձկների կերակրում են հակաբիոտիկներով:
Բրնձի մեջ կարելի է մկնդեղ հայտնաբերել, որը նույնիսկ ամենափոքր քանակությամբ վնասում է անոթները եւ սիրտ-անոթային հիվանդություններ է առաջացնում, մեծ քանակության դեպքում քաղցկեղային հիվանդությունների վտանգ կա: Մկնդեղը կարող է սննդի մեջ անցնել ջրի խողովակների եւ պարարտանյութերի միջոցով:
Դիետոլոգը խորհուրդ է տալիս ընտրել չմշակված բրինձ, քանի որ սպիտակ բրնձի մեջ օգտակար նյութերը բացակայում են: