Armdaily.am-ը գրում է.

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ զինված տղամարդը մուտք էր գործել «Էրեբունի պլազա»-ի տարածք, կրակոցներ արձակել։ Հայտնել էինք նաև, որ կրակոցներ արձակած տղամարդը 33-ամյա Արթուր Թորոսյանն է:

ArmDaily.am-ի նկարահանող խումբն այսօր դեպքի վայրում էր՝ հասկանալու, թե ինչպիսի իրավիճակ է շենքում։ Այսօր բավականին խիստ էր հսկողությունը «Էրեբունի պլազա»-ում։ Մեր նկարահանող խմբի անդամներից, երբ դեպքի վայրում էին, անվտանգության աշխատակիցը մեկ մետր անգամ հեռու չէր գնում և ոչ շենքի տարածքում, ոչ էլ ներսում չէր թողնում նկարահանումներ իրականացնել։ 

Մեզ հետ զրույցում «Էրեբունի պլազա»-ի աշխատակիցները հայտնեցին, որ ենթադրյալ հանցագործը հիմնականում եղել է շենքի առաջին հարկում, այնուհետև բարձրացել է երկրորդ հարկ, հետո իջել -1 հարկ։ Պատանդառված քաղաքացիներն այն մարդիկ են, ովքեր եղել են առաջին հարկում և, մինչ հարձակում գործողին վնասազերծելը, մնացել են այնտեղ։

Մեր տեղեկություններով դեպքի ժամանակ պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիների մեջ հղի կին է եղել։ 

«Yerevan.Today» լրատվական կայքի լրագրող Լուիզա Ավագյանը պատմեց, որ այդ ժամանակ իջնում էր առաջին հարկ, վերելակը, որից օգտվել է, դիմացը չի երևացել, քանի որ պատը խանգարել է. «Լիֆտից դուրս եկա, զենքը երևաց, անձին չտեսա, կողմնորոշվեցի, կիկին բարձրացա 5-րդ հարկ, դեռ 2-րդ հարկ չհասած կրակոցի ձայն լսեցի։ Բարձրացա 5-րդ հարկ, արդեն մեր խմբագիրը զանգել էր ոստիկանություն, հետո իրավապահները գործողություններ էին իրականացնում և մոտ 2 ժամ մենք շենքից դուրս չենք կարողացել գալ»։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմից Արամ Վարևանյանը հայտնեց, որ դեպքի ժամանակ ինքը տեղում չի եղել, բայց ընդհանուր վախի մթնոլորտ է եղել։ Վարդևանյանն, անդրադառնալով հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձին առանց ձեռնաշղթաների տեղափոխելու մասին քննարկումներին, նշեց, որ դա շատ մեծ հումանիստական քայլ էր, որը փայլուն ավարտ է ունեցել, նրանք նախապես բանակցությունների արդյունքում նման պայմանավորվածություն են ունեցել, սակայն զենքը վերցնելուց հետո կարող էին նաև ձեռնաշղթաներ կիրառել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել