
Մտածում եք՝ հնարավոր չէ՞ ուտել քաղցրավենիք և նիհարել: Այն էլ ինչպես է հնարավոր:
Մի զրկեք ձեզ մարմելադից, քանի որ 100 գրամ մարմելադն ընդամենը 320 կկալ է պարունակում: Բացի այդ մարմելադը մեծ քանակությամբ վիտամին C և պեկտին է պարունակում, որը խթանում է լյարդի աշխատանքն ու բարելավում է նյութափոխանակությունը՝ արյան մեջ կարգավորելով խոլեստերինի մակարդակը: Մարմելադի բաղադրության մեջ մտնող ժելատինն ամրացնում է մազերն ու լավ ազդեցություն է թողնում մաշկի վրա:
Ընտրեք միայն դառը շոկոլադ, որում կակաոյի պարունակությունը գերազանցում է 70%-ը: Եթե օրվա առաջին կեսին ուտեք մինչև 10 գրամ դառը շոկոլադ, այն ոչ մի վնաս չի հասցնի ձեր կազմվածքին:
Շատ օգտակար է նաև սորբեն, որի կալորիականությունը հավասար է այն մրգի կալորիականությանը, որից այն պատրաստված է: Սորբեն կարելի է պատրաստել առանց շաքարի. հարել մրգերը կամ հատապտուղները, լցնել ստացված զանգվածը պլաստմասե տարայի մեջ և տեղադրել սառցարանում: Հենց զանգվածը սառչի, կստացվի պաղպաղակ, որը կարելի է ուտել 48 ժամվա ընթացքում: Միջինը սորբեի 100 գրամը պարունակում է 35-ից 70 կալորիա: