1in.am-ը գրում է.

Այսօր քաղցրակերները տոնում են Շոկոլադի համաշխարհային օրը (World Chocolate Day)՝ հայտնում է Calend.ru-ն:

Շոկոլադի օրը առաջին անգամ որոշել են նշել ֆրանսիացիները՝ 1995թ.: 

Տարածված կարծիքի համաձայն՝ շոկոլադ սովորել են պատրաստել ացտեկները: Նրանք այն անվանել են «աստվածների սնունդ»: 

Իսպանացի կոնկիստադորները, որոնք առաջին անգամ այն տեղափոխել են Եվրոպա, շոկոլադն անվանեցին «սև ոսկի» և այն օգտագործում էին ֆիզիկապես ուժեղանալու համար: 

Ավելի ուշ շոկոլադի օգտագործումը Եվրոպայում սահմանափակվել էր միայն արիստոկրատների շրջանում: Հայտնի կանայք այն համարում էին աֆրոդիզիակ: Միայն 20-րդ դարում, երբ զարգացավ արդյունաբերությունը, սովորական մարդիկ նույնպես կարողացան այն վայելել: 

Աշխարհում շոկոլադին նվիրված առաջին հուշարձանը տեղադրվել է 2009թ. հուլիսի 1-ին: 

Ինչպես ապացուցել է ժամանակակից գիտությունը, շոկոլադի մեջ կան տարրեր, որոնք նպաստում են հանգստին ու հոգեվիճակի վերականգնմանը: 

Շոկոլադի մուգ տեսակները խթանում են էնդորֆինի՝ երջանկության հորմոնի արտազատմանը, որն ազդում է հաճույքի կենտրոնի վրա, լավացնում տրամադրությունն ու նպաստում օրգանիզմի տոնուսի բարձրացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել