Էս նկարները առաջի անգամ չեմ դնում
ուզում եմ հիշեցնել, որ ինչպես Փակ շուկայի դեպօքում, այդպես էլ այստեղ հուշարձանը հուշարձան է ոչ միայն արտաքին պատերով, այլ կառուցվածքով
Հետաքրքիր ա, ինչու են զոհ դառոնում հատկապես այս երկու ճարտարապետների ստեղծագորոծությունները՝Աղաբաբյանի եւ Բունիաթյանի, ի՞նչն է պատճառը
Երեւի նա է, որ Թամանյանի նման բախտ /կամ ավելիճիշտ դժբախտություն/ չունեցան կուռքի ստատուս ձեռք բերելու, կուռքի, որի գործունեության իրական ուսումնասիրությունը, իմանալն ու հարգանքը ստեղծագործության հանդեպ ձգտում է զրոի, բայց անունը դարձրել են կախարդական բանալիատիպ դրոշ։
Զարմանալի է, բայց այն ոճը, որը հիմա բոլորը՝ սեմշկա ծախողից մինչեւ տարատեսակ նախարարներ կոչում են «թամանյանական», ձեւավորվել է ավելիշատ նույն Աղաբաբյանի եւ իր սերնդակից տաղանդավոր ճարտարապետների ջանքերով։
Իսկ էս խեղճ Բունիաթյանի բախտը ընդհանրապես չի բերում։ Թումանյան-Նալբանդյանի հրաշալի ՍՊԻՏԱԿ շենքերը քաղաքապետարանից չոբանի մակարդակի գեղարվեստական պատրաստվածության տեր ինչ-որ չինովնիկ գունավորեց, Սեւան հյուրանոցը անհայտ ուժեր քանդեցին /պրիչեմ պարզվում ա մարդ տեղյակ չի ոնց ա էղել/, Սեւանի կողքի նախարարությունը վառեցին-քանդեցին, տեղը ինչ-որ անհաջող ռենդերի արդյունք-թյուրիմացություն են կառուցում, հիմա էլ Բանկի վրա են ամպեր կուտակվել։ Արա, նորմալ շենք ա, ռեմոնտ արեք օգտագործեք, իյա։ Էդ փայլուն մարդուն՝ Բունիաթյանին հանգիստ թողեք։
Քանի օր փորձում էի տեսնել «Ամերիա»֊ի նախագիծը, բայց բացի փողոցում դրված պաստառի բան չգտա, հերթական ռազմական գաղտնիքը։ Պաստառի վրա էլ երկար֊բարակ պատմական ակնարկ էր ու ոչ մի կոնկրետ պատկեր, թե ինչ է կառուցվելու։
Հույսով եմ, որ Ամերիան տարբերվում է լֆիկներից։ Դե պետական մարմինների վրա հույս չկա, մանավանդ մշակույթի անիմաստ նախարարության։ Հասկանալի է տրամաբանությունը, մենք ամենալավ Ամերիան ենք, լիքը փող ենք տալիս ստեղ-ընդեղ, ինչ կուզենք՝ կանենք։ Հիմա մնաց նախագիծը տեսնել, բայց դե դա էլ գիտեք, գաղտնիք ա։