Operativ.am-ը գրում է.

Հունաստանի միգրացիայի եւ փախստականների գործերի նախարարը հայտարարել է, որ միգրացիոն ճգնաժամի առաջնագծում գտնվող կղզիների բնակիչների անհանգստությունն ու զայրույթը արդարացված են եւ խոստացել է միջոցներ ձեռնարկել միգրանտների թվի ավելացման դեմ պայքարում, տեղեկացնում է AP-ը։

Լեսբոս, Խիոս եւ Սամոս կղզիների բնակիչները երկօրյա բողոքի ակցիաներ են իրականացրել եւ գործադուլ հայտարարել՝ կառավարությունից պահանջելով լուծել միգրանտների ճամբարների գերհագեցածության խնդիրը։ Տեղի քաղաքապետերն ու նահանգապետերը  մեկնել են Աթենք, որպեսզի հանդիպեն միգրացիայի նախարար Նոտիս Միտարակիսի հետ։

«Մենք կարծում ենք, որ քաղաքացիների անհանգստությունն ու զայրույթը արդարացված են»,- ասել է Միտարակիսը վարչապետի մոտ հանդիպումից հետո։ «Մեր երկիրը իսկապես բախվում է միգրացիոն ճգնաժամի եւ միգրացիոն հոսքերի ավելացման 2019-ից»։ Նախարարն ասել է, որ ճամբարներում մարդկանց թվի ավելացումը, իր հերթին, ճնշում է գործադրում տեղի համայնքների վրա։

Նրա խոսքով՝ կառավարությունն ու տեղի պաշտոնյաները համաձայնեցրել են ընթացիկ առաջնահերթությունները, որոնք պետք է կրճատեն մեծ քանակությամբ մարդկանց մուտքը, թեթեւացնեն կղզիների ճամբարների գերհագեցածությունը, արագացնեն Թուրքիա վերադարձը, բարելավեն կղզիներում ապաստան եւ բժշկական հասատատություններ տրամադրելու գործընթացը։

Նախարարը հայտարարել է, որ այս հարցերի լուծման համար կհանդիպի շրջանի քաղաքապետերի եւ նահանգապետերի հետ յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել