Այսօր աշխարհում նշվում է մեզ երջանկացնող ու մեր կյանքը քաղցրացնող շոկոլադի միջազգային օրը: Այն, որ շոկոլադը մի շարք օգտակար հատկություններ ունի, բազմիցս ապացուցված է, սակայն ոչ բոլորը գիտեն, որ շոկոլադը բավականին հարուստ ու զվարճալի պատմություն ունի: 7-րդ դարում մայաների քաղաքակրթությունը շարունակում էր ծաղկել, ի հայտ էին գալիս նորանոր հոյակերտ տաճարներ, որոնցում հաճախ երկրպագում էին նաեվ կակաոյի աստծուն: Ավելին, կակաոն համարվում էր ծառերին աճող հարստություն, որի աստվածային պտուղներին վերագրվում էին տարատեսակ բուժիչ հատկություններ: Եվրոպայում առաջինը շոկոլադ պատրաստեց Կորտեզը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=355546824574630&set=a.212160935579887.46658.100003579454651&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



