Tert.am-ը գրում է.

«5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի գույքի վրա կալանք է դրվել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Նշենք, որ այս մասին պաշտպանական կողմը տեղեկացրել է գրավոր ներկայացված միջնորդության պատասխանով։

Փաստաբանը նշեց, որ նախապատրաստվում են բողոք ներկայացնել դատախազություն, դատախազության մերժումից հետո՝ դատարան։ «Կարող ենք կանխատեսել՝ դատախազությունը որոշումը նույնն է թողնելու»։

Հարցին՝ խոսքն ամբողջ գույքի կալանքի մասի՞ն է, ներառյալ նաև «5-րդ ալիք» ՀԸ-ը, Խուդոյանը պատասխանեց․ «Բնականաբար, որովհետև միջնորդության դիմել ենք կոնկրետ դրամական միջոցները վերադարձնելու համար, քանի որ այդ դրամական միջոցները ֆինանսավորմանն են ծառայելու, դրա ապացույցները կան, համապատասխան մեկնաբանություն կար վարույթ իրականացնող մարմնում, որովհետև այդ մասով ընդհանրապես պատճառաբանություն չկար»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել