27-ամյա պակիստանցի Արբաբ Հիզար Հայատը, լսելով իր ծնողների խորհուրդը, որոշել է ամուսնանալ, որպեսզի երեխաներ ունենա։ Սպորտսմենն արդեն մերժել է ավելի քան 300 թեկնածուների, որոնք չեն համապատասխանել նրա պահանջներին։ Ի՞նչ է նա փնտրում։

Առաջին կետը կուրախացնի բոլոր գեր կանանց. ընտրյալը պետք է կշռի 100 կգ-ից ավել, քանի որ փխրուն կնոջը հերոսը կարող է ճզմել։

Բացի այդ՝ նա պետք է ունենա 193 սմ-ից բարձր հասակ։ Արբաբի հասակը 198 սմ է։

Եվ բնականաբար, կինը պետք է շատ լավ պատրաստի, քանի որ «Հալկը» շատ է ուտում. օրական նա սպառում է 10 հազար կալորիա։ Օրինակ՝ միայն նախաճաշին նա ուտում է 36 ձու, իսկ ճաշին՝ 3 կգ միս, մի քանի ափսե բրինձ և 5լ կաթ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել