Armdaily.am-ը գրում է.

Ինչպես արդեն հայտնել ենք, մահացել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի մայրը։ Այսօր նրա հոգեհանգստի արարողությունն է։

Քոչարյանի ընտանիքին ցավակցելու են եկել ԱԺ մի շարք պատգամավորներ, ՔՊ-ականներ։ Ներկաների թվում են ԱԺ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Ներկա է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ Հեղինե Կարապետյանը 88 տարեկան էր: ArmDaily.am-ի տեղեկություններով Հեղինե Կարապետյանը մահացել է «Աստղիկ» ԲԿ-ում, այնտեղ էր տեղափոխվել 2 օր առաջ՝ ինքնազգացողության կտրուկ վատացումից հետո: Անդրանիկ Քոչարյանը այս օրերին գտնվում էր Ֆրանսիայում և Հայաստան է վերադարձել նախորդ գիշեր, երբ մոր մահվան լուրը հայտնել են: Մահվան ժամանակ Քոչարյանի հարազատները հիվանդանոցում են եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել