Որքան շատ են կնոջ և տղամարդու միջև հարաբերությունների, նրանց իրավունքների և պարտականությունների մասին վեճերը, այն մասին,
Որքան շատ են կնոջ և տղամարդու միջև հարաբերությունների, նրանց իրավունքների և պարտականությունների մասին վեճերը, այն մասին, թե ով է ավելի շատ տալիս կամ ստանում․․․
Շատ կանայք ողջ կյանքը տառապում են չհասկացված լինելու պատճառով, իսկ տղամարդիկ զարմանում են, թե ինչում է խնդիրը։
Իսկ ինչ են իրականում ուզում կանայք: Մի կնոջ խնդրանքն ուղղված բոլոր տղամարդկանց։
Սիրելի տղամարդիկ, ես այս կյանքում միայն մի բան կցանկանայի խնդրել ձեզանից՝ տղամարդ եղեք։
Մոռացեք ֆեմինիզմի խռովությունների մասին․ օգնեք կանանց, երբ նրանք ծանր պայուսակ են տանում, վճարեք նրանց համար սրճարանում, բացեք նրանց առջև դռները, պաշտպանեք նրանց, ձեր վրա վերցրեք նրանց խնդիրները։
Իսկ նրանք էլ իրենց հերթին կլինեն ձեր կողքին, կապահովեն ձեր ընտանեկան ջերմությունը, ձեզ սեր և ուժ կտան, հուսահատ պահերին ձև թևեր կտան և պայքարելու ուժ։
թե ով է ավելի շատ տալիս կամ ստանում․․․
Ավելի բարի եղեք նրա նկատմամբ
Մի քայքայեք նրա նյարդերը ձեր հպարտությամբ, տղամարդկային տրամաբանությամբ․․․ Զանգեք նրան, հատկապես, երբ վիճել եք զանգիր նրան: Եթե դուք միայն տեսնեիք, թե ինչպե՞ս էր նա դառնորեն լաց լինում, երբ դուք կախեցիք լսափողը, չխկացրեցիք դուռը։ Զանգահարեք նրան, վերադարձեք, եկեք:
Մի բղավեք, մի վիրավորեք
Դուք նրան սպանում եք բառերով: Նրան՝ բարի, մեղմ, իրական: Նա դառնում է բարկացած, դաժան և վրեժխնդիր, պարզապես այն պատճառով, որ դուք ժամանակին նրա խոսքերով վիրավորեցիք: Հետո դուք շատ զղջացիք ձեր ասածի ու արածի համար: Բայց պահն արդեն անցել է: Նրա մի մասն արդեն մահացել է, քանի որ դուք չեք կարող պատկերացնել անգամ, թե որքան անտանելի ձեր սիրելիի և հարազատ մարդուց չար խոսքեր լսելը: Հետագայում կհաշտվեք, միայն թե նա դա չի մոռանա: Եվ այդ ժամանակ դուք, սիրելինե՛ր, կզարմանաք, թե որտեղից է նրա մեջ այդքան ցինիզմն ու անտարբերությունը: Նա կարում և հյուսում է այն սրտի սպիներից: Այն սպիներից, որոնք դուք եք թողել այնտեղ:
Խանդեք նրան
Բռունցքներով խփեք պատերին ձեր, ոտքերը գետնին խփեք, շուրջն ամեն բան ջարդուփշուր արեք, միայն է երբեք մի ասեք, թե նա դրանում մեղավոր է: Ավելի լավ է այն «ոչխարը», որը նրա վրա նայեց, նա լինի մեղավորը, իսկ կինը ձեզ համար պետք է սուրբ մնա։ Հավատացեք ինձ, եթե նա դավաճանելու ցանկություն ունենա, նա ձեզ կդավաճանի, և դուք այդ մասին չեք էլ իմանա։
Խոստացեք, մի ափսոսեք խոստումները, մի վախեցեք խաբելուց
Նա այնքան երջանիկ է, երբ խոստումներ է լսում, երբ երազում է, ինչ-որ լավ բանի հույս է փայփայում։ Նա այնքան գեղեցիկ է այդ պահին, այնքան լավն է․․․ Միթե նա դա չի վաստակել։ Նույնիսկ եթե դուք վաղը բաժանվեք, միթե նա արժանի չէ այն տասնհինգ րոպեներին, որ միասին փաթաթված պառկեք և երազեք ձեր գեղեցիկ ապագայի մասին։ Իհարկե արժի, չէ որ մեր կյանքում այնքան քիչ են այդ գեղեցիկ վայրկյանները։ Իսկ մենք դեռ սահմանափակում ենք մեզ։ Մենք մտածում ենք, կշռադատում ամեն մի բառը։ Հիմար ենք մենք իսկապես։ Պետք է պարզապես ապրել, ուրախանալ, վայելել ամեն մի րոպեն։ Պարզապես ապրել ու սիրել, ասել թե ինչ ես մտածում հենց հիմա, հենց այս պահին։