Ախր շատ տարօրինակ ազգ ենք մենք ...Առիթ եղավ վերջերս կտրվել շոգ մայրաքաղաքից և այցելել մեր գեղատեսիլ ու ՄԻԱԿ -ը իր տեսակի մեջ ՍԵՎԱՆԱ ԼԻՃԸ : Կպուտաչյա գեղեցկուհին հայտնի է իր կտրուկ բնավորությամբ , սակայն այդ օրը եղանակային պայմանները բարենպաստ էին հանգիստն ամբողջությամբ վայելու համար : Ափին նստած ականատես եղանք բազմաթիվ հետաքրքիր ազգային - ավանդական երևույթների ... Մարդիկ եկել էին Սևան փաստորեն ՀԱԳՈՒՍՏՈՎ լողալու և արևայրուք ընդունելու :Սա արդեն խոսում է մեր ` հայերիս խրոնիկ կոմպլեքսների մասին : Երբևիցե քննարկելի չէ իհարկե լայն հասարակական զանգվածի, որի մի մասնիկը նաև կարող եք լինել դուք , համըդհանուր կողմնորոշումը որոշ կարծրատիպերի հանդեպ , բայց ամեն դեպքում կցանկանայի որ այդպես չլիներ , ու մարդիկ ավելի նրբազգաց ու լուրջ մոտենային իրենց լիարժեք հանգստին:



