168.am-ը գրում է.

Հունվարի 22-ին, ժամը 16:56-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մարգարա գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է կանգառի տաղավարին, կա տուժած. առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Էջմիածնից դեպի Մարգարա գյուղ տանող ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սարո Ջ., ծնված 1991 թ.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել կանգառին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Վաղարշապատի ԲԿ:

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել