Տեր Աստուած մեր, փարատիր ցավերն ու բժշկիր հիվանդությունները քո ժողովրդից եւ շնորհիր բոլորին կատարյալ առողջություն՝ քո ամենահաղթ խաչիդ նշանով, որով մարդկության տկարությունը կրեցիր և դատապարտեցիր մեր կյանքի եւ փրկության թշնամուն: Դու ես մեր կյանքն ու փրկությունը, բարերար եւ բազումողորմ Աստված: Միայն Դու կարող ես ներել մեր մեղքերը եւ մեզանից հեռացնել ախտերն ու հիվանդությունները, որին հայտնի են մեր կարիքները: Բարիքներ պարգեւող, առատ ողորմությունդ պարգեւիր քո արարածներին՝ յուրաքանչյուրին ըստ իր կարիքի: Եւ նրանց միջոցով միշտ թող գովաբանվի Ամենասուրբ Երրորդությունդ. այժմ, միշտ եւ հաւիտյանս հավիտենից: Ամէն:

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել