Aysor.am-ը գրում է.

Իշխանության քայլերով ընդդիմության իրավունքների սահմանափակման առումով վատ ավանդույթի սկզիբ է դրվում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Այն, ինչ իշխանությունն անում է այսօր, առաջին մեծ հեթընթացի արձանագրումն է ժողովրդավարությունից, բազմակարծությունից, թափանցիկույթունից, ընդդիմության իրավունքների սահմանափակման առումով սա շատ մեծ ու վատ ավանդույթի սկզիբն է», - ասաց Մարուքյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում ԼՀԿ նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովի կազմի հաստատման քվեարկության տապալմանը:

Մարուքյանն ասաց, որ օրեր առաջա «Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, թե ընդդիմությունը երբեք այսքան ուժեղ չի եղել, մինչդեռ օրենքի իրավունքի ուժով ստեղված հանձնաժողովի կազմի հաստատման քվեարկությունը իշխող քաղաքական ուժը տապալում է, որով նաև, ըստ էության, տապալվում է հանձնաժողովի գոյությունը:

Հարցին, թե իր կարծիքով ինչո՞ւ է տապալվել հանձնաժողովի աշխատանքը, Մարուքյանն ասաց.

«Երևի թե, Հայկ Մարությանը խնդրել ա, ասել ա՝ «տղերք և աղջիկներ, ես պրոբլեմներ ունեմ, աջակցեք, մի՞ թիմ չենք», իշխանությունն էլ ասել ա «դու պրոբլեմ չունես», - ասաց պատգամավորը՝ հավելելով.

«Այդ հանձնաժողովը, որ ստեղծվեր, իշխանությունն ունենալու էր 7 անդամ, ԼՀԿ և ԲՀԿ-ն իրար հետ՝ 4 անդամ: Մարդիկ վախենում են ստեղծել մի հանձնաժողով, որտեղ իրենք մեծամասնություն են և որտեղ առանց իրենց քվերակության հարց հավանության չի արժանանա», - ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել