ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գոռ Մելիքյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջը։

Ղեկավարվելով «հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գոռ Մելիքյանին 2020թ. փետրվարի 1-ից նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ։ Նշվում է վարչապետի որոշման մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել