ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը չքվեարկեց 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցմանծառայությունների մատուցման պայմանագրերիինչպես նաեւ Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցմանայդ թվումգույքայինինչպես նաեւ ոչ գույքային իրավունքներիշինարարության թույլտվություններիարտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը հաստատելու մասին հարցին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովի անդամների թիվը հաստատելու որոշման նախագիծը չընդունվեց 39 կողմ և 2 դեմ ձայնով:

«Բոլոր այն լիազորությունները, որոնք դուք ուզում եք, որ իրականացնի Ազգային ժողովը, սահմանված են ավագանու համար: Հետևաբար, մենք կարծում ենք, որ այդ գործառույթները պետք է իրականացնի հենց Երևանի ավագանին: «Իմ քայլը» խմբակցությունը որոշում է կայացրել, որ չի առաջադրելու թեկնածուներ այս հանձնաժողովի համար, և դեմ է քվեարկելու կազմը հաստատելու նախագծին»,- նշել էր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը ստեղծվել է իրավունքի ուժով, սակայն անդամների թիվը հաստատելու մասին որոշման նախագիծը չի ընդունվել, ինչը հանգեցրել է կազուսային իրավիճակի: ԱԺ նախագահի խոսքով՝ պետք է հետագայի համար մեխանիզմներ մշակել այսպիսի իրավիճակի համար, իսկ մինչ այդ այլ ելք մտածել այս հարցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել