Այս հարցը գնալով ավելի ակտուալ է դառնում, քանի որ փաստացի ամեն օր պարզվում է, որ իշխանությանը բարեփոխումներ անելու ճանապարհին խանգարում են այս կամ այն խմբերը, որոնց շրջանակն արդեն ընդգրկում է ՀՀ ամբողջ բնակչությանը:

Նախ՝ իշխանությանը խանգարում էին նախկին ռեժիմի ներկայացուցիչներն, ապա հակահեղափոխականները, հետո պարզվեց, որ ընդդիմադիրներն էլ են խանգարում: Այդ փուլը դեռ նորմալ էր, ինչ-որ կերպ ընկալելի:

Դրան հաջորդեց այն, որ պարզվեց իշխանությանը խանգարում են «աղքատությունը գլխներում» մարդիկ, ովքեր հենց իրենք են մեղավոր, որ իրենց կյանքում ոչինչ չի փոխվում,իսկ այդպիսիք կազմում են ՀՀ բնակչության մեծամասնությունը: Ապա մեղավոր դարձան ՀԴՄ չխփողներն ու ՀԴՄ չպահանջողները:

Իշխանության համար անընդունելի դարձան ծիծակ կոշիկ հագնող քյարթուները, սկսվեց պայքար «գողականների», թաղային հեղինակությունների, տղայական գաղափարների դեմ...

Հիմա արդեն իշխանությունը չի հավանում մսավաճառներին, տաքսիստներին, անասնապահներին, գյուղացիներին... Խանգարում են մանկատները, ծերանոցները, ծննդատները... Եվ սա այն իշխանությունն է, որն իրեն հռչակել էր ժողովրդի իշխանություն:

Փաստացի, այդ իշխանությունը զզվում է ժողովրդից, ինչը դրսևորվել է բազմաթիվ անգամներ և միակ մարդիկ, ում շահերը բուռն կերպով պաշտպանել է իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի մակարդակով, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներն են...

Ժողովրդի իշխանությանը խանգարում է հենց ժողովուրդը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել