Ջեկ Լոնդոնն ամերիկացի գրող և լրագրող է։ Ծնվել է 1876 թվականին և մահացել 1916 թվականին։
Գրողի իրական անունը Ջոն Գրիֆետ Չեյնի է։ Նա գրում էր օրեկան 15-17 ժամ և իր կարճ կյանքի ընթացքում գրել է մոտ 40 գիրք և ավելի քան 200 պատմվածքներ։
Ներկայացնում ենք Ջեկ Լոնդոնի լավագույն մտքերից մի քանիսը, որոնք վերաբերում են կյանքին և սիրուն։
- Եթե անծանոթ խաղ ես խաղում՝ երբեք մի արա առաջին քայլը։
- Շունը միակ արարածն է, որն իրոք տեսել է իր Աստծուն։
- Ես պետք է մեկընդմիշտ հիշեմ, որ ցանկացած մարդ արժանի է հարգանքի, իհարկե եթե նա իրեն մնացածից լավը չի համարում։
- Ամենախելացիները երբեք լսող չեն լինում։
- Ավելի լավ է ամեն պահի մահանալ որպես մարդ, քան հավերժ ապրել որպես անասուն։
- Ողբերգությունն այն է, որ բառերից երբեք չես կարող հստակ իմանալ, թե ինչի համար են դրանք ասվել։
- Գիտակցությունը չպետք է խառնվի սիրային գործերին։
- Երբեմն ինձ թվում է, որ տղամարդու պատմությունը կնոջ հանդեպ նրա սիրո պատմությունն է։
- Վերջ ի վերջո մարդուն ընդամենը մեկ կյանք է տրված։ Այդ դեպքում ինչո՞ւ չապրել այնպես՝ ինչպես որ պետք է։
- Շան առջև նետած ոսկորը գթասրտություն չէ, գթասրտությունն այն է, երբ լինելով սոված այդ ոսկորը կիսում ես շան հետ։
- Ես մտածում էի, որ սիրելը ավելի լավ է քան սիրված լինելը։ Այդ զգացողությունը մարդուն տալիս է այն՝ հանուն ինչի արժե ապրել և այն՝ հանուն ինչի նա պատրաստ է մահանալ։
- Կյանքը հատուկ սրություն է ստանում այն ժամանակ, երբ կախված է լինում մազից։ Մարդը ի բնե խաղացող է, իսկ կյանքը նրա ամենամեծ խաղադրույքն է։ Որքան մեծ է վտանգը, այնքան ավելի սուր են զգացողությունները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել